Ես համաձայն չեմ կարծիքի հետ, որ Վանո Սիրադեղյանը պետք է արդարացվի: Այս մասին, այսօր` հունվարի 29-ին, Facebook սոցիալական ցանցում «Ազատություն» ռադիոկայանի կազմակերպած առցանց ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը` պատասխանելով հարցին, թե ինչու չի միացել Վանո Սիրադեղյանի վերադարձման պահանջով կազմակերպված ստորագրահավաքին:
«Ես կարծում եմ, որ կան ապացույցներ, որ Վանո Սիրադեղյանը մեղավոր է Հայաստանում իրականացված մի քանի սպանությունների մեջ: Ես հակառակը, կարծում եմ, որ Վանո Սիրադեղյանը պետք է պատժվի»,-ընդգծել է Ղուկասյանը` հավելելով, որ Սիրադեղյանի անպատժելիությունն իշխանությունների անգործության հետեւանքն է:





























