Մահացել է նախկին Հարավսլավիայի նախագահ Սլոբոդան Միլոշեւիչի ավագ եղբայր Բորիսլավ Միլոշեւիչը:

«Այսօր` գիշերը ժամը երկուսին, շարունակվող եւ ծանր հիվանդության պատճառով Բելգրադում մահացել է Հարավսլավիայի նախագահ Սլոբոդան Միլոշեւիչի ավագ եղբայրը` Բորիսլավ Միլոշեւիչը»,- նշվել է ԱՊՀ երկրների Ինստիտուտի մամուլի հաղորդագրության մեջ:

«Հարավսլավիայի համար ամենադժվար տարիներին, Բորիսլավ Միլոշեւիչը` լինելով Մոսկվայում դեսպանության ղեկավար, շատ գործեր է արել իր ժողովրդի եւ ռուս-սերբական բարեկամական հարաբերություններն ամրապնդելու համար»,-ասվել է հաղորդագրության մեջ:

Ըստ «Գոլոս Ռոսիի»-ի` Միլոշեւիչն երկար տարիներ ապրել է Մոսկվայում, նույնիսկ այն բանից հետո, երբ  ավարտել էր իր գործունեությունն որպես դեսպան: