NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է թուրքական «Today’s Zaman»-ում հրապարակված Օրհան Քեմալ Ջենգիզի հոդվածը.Երկուշաբթի, երբ թերթում էի «Taraf» թերթը, աչքովս ընկավ մի վերնագիր` «Կցանկանայի հայուհի չլինել»:
Սրանք տարեց հայուհու խոսքերն էին, ում «Taraf»-ի թղթակիցը Սեդա մորաքույր է ավանել: Տիկին Սեդան այն չորս տարեց հայուհիների ընկերուհին է, որոնք հարձակման էին ենթարկվել Ստամբուլի Սամատիա թաղամասում: Նրանցից մեկը մահացել է, իսկ մյուսները լուրջ վիրավորվել են:Ինչպես գրել էի իմ նախորդ հոդվածում, որ եթե անգամ հարձակվողների մտադրությունը կողոպուտն է եղել, դա չի փոխում այն փաստը, որ այդ հարձակումների ետեւում ակնհայտ ազգային ատելություն է թաքնված:Եւ ինձ թվում է, որ այդ հարձակումներն արդեն շատ բանի հասել են: Ինչպես երեւում է տիկին Սեդայի խոսքերից, նրանք կարողացել են խորը հուսահատության մեջ դենել հայերին եւ բացել հին վերքերը, որոնք հնարավոր է, ամբողջությամբ չեն սպիացել:Հնարավոր է, մեզ հարկ է ավելի լայն նայել հայերի նկատմամբ վերջին հարձակումներին: Վերջերս Ստոմբուլում եւս մեկ մատահոգիչ իրադարձություն է տեղի ունեցել:
Հայ մտավորականության ներկայացուցիչներից մեկը, ով չցանակացավ, որ անունը նշվի, ինձ պատմեց, որ հազիվ է հաջողվել խուսափել իր վրա հարձակումից, որը մի ուլտրաազգայնական կազմակերպել էր` այդ հայի կողմից հեռուստատեսությամբ արված արտահայտություններից հետո:Թուրքիայի նման երկրում եթե մի քանի շաբաթվա ընթացում իմ կողմից նշված մի քանի իրադարձություններ են տեղի ունենում, հիմքեր ունենք ենթադրելու, որ դրանք կապված են միմյանց հետ: Ամենայն հավանականությամբ, որոշ շրջանակներ հուսահատ փորձում են Թուրքիայում ոչ մահմեդակաների համար ահաբեկչության մթնոլորտ ստեղծել: Ոչ մահեմդականների դեմ 2006 եւ 2007թթ. ակտիվ գործողությունները քրիստոնյաների մի շարք խորհրդավոր սպանությունների են հանգեցրել` Տրապիզոնում հայր Անդրեա Սանտորոյի, Ստամբուլում Հրանտ Դինքի, Մալթայում երեք քրիստոնյաների սպանությունները:2007 թ. «Էրգենեկոնի» գործով հետաքննության սկզբին մենք նման գրոհներ չէինք նկատել ոչ մահմեդականների դեմ:
Որոշ բջիջներ, թվում է, կրկին ակտիվացել են, որպեսզի քրիստոնյաների համար նորից դժվարություններ ստեղծեն: Ես իսկապես հուսով եմ, որ պաշտոնյաները կհասկանան իրավիճակի լրջությունն ու ծանրությունը եւ արագ կգործեն` պատասխանատվության ենթարկելու համար հարձակվողներին եւ նրանց, ովքեր նրանց ետեւոմ են: Այս իրավիճակը բավկանին լուրջ է եւ մտահոգիչ:





























