Հայաստանն Իտալիայում նոր դեսպան ունի:

Հայաստանի նախագահի գրասենյակից հայտնում են, թե, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով, Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել Ռուբեն Կարապետյանին ազատել Իտալիայի Հանրապետությունում, Խորվաթիայի Հանրապետությունում, Պորտուգալիայի Հանրապետությունում, Մալթայի Հանրապետությունում եւ Սլովենիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Իտալիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան է նշանակվել Սարգիս Ղազարյանը (նստավայրը` Հռոմ):