Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը կարգադրություն է ստորագրել  ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի կառավարությունների միջեւ թմրանյութերի վերահսկողության ոլորտում  համագործակցության մասին համաձայնագրի դադարեցման մասին: 

«Կարգադրությունը Ռուսաստանի ԱԳՆ-ի նախաձեռնությունն է, քանի որ ներկայումս  տվյալ  համաձայնագիրը սպառել է ներուժը», - ասված է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

2002թ. սեպտեմբերին, երբ ստորագրվել էր համաձայնագիրը, դրա անհրաժեշտությունը պայմանավորված էր իրավապահպանական ծրագրերի ոչ բավարար բյուջետային ֆինանսավորմամբ, գրում է «ԱիՖ»-ը: ԱՄՆ-ն ֆինանսական օգնություն էր տրամադրում ՌԴ-ի իրավասու մարմիններին` հակաքրեական ծրագրերն իրականացնելու համար: 

Ռուսաստանի ԱԳՆ-ին հանձնարարվել է ամերիկյան կողմին տեղեկացնել կայացված որոշման մասին: