ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին կոչ է արել արագացնել իմիգրացիոն բարեփոխումները եւ հնարավորինս արագ լուծել 11 միլիոն ներգաղթյալների խնդիրը, որոնք երկրում առանց փաստաթղթերի են գտնվում: Այդ մասին երկրի ղեկավարը հայտնել է Լաս Վեգասի քոլեջում ելույթի ժամանակ: Նա ԱՄՆ-ում գործող համակարգը հնացած է անվանել:

Նախագահը նշել է, որ վերջին տարիների ընթացքում առաջին անգամ հանրապետականներն ու դեմոկրատները պատրաստ են միավորվել հարցի լուծման համար, գրում է Reuters-ը:

Սենատորների խումբը հունվարի 28-ին նախագահին իմիգրացիոն բարեփոխումների փաթեթ է ներկայացրել, որի մշակմանը մասնակցել են եւ հանրապետականները, եւ դեմոկրատները: Ըստ նախագծի՝ 11 միլիոն ապօրինի ներգաղթյալների քաղաքացիություն կտրամադրվի՝ պայմանով, որ սահմանային վերահսկողությունը կխստացվի, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն: