Հունվարի 29-ին, ժամը 19.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ Քաջարանի Լեռնագործների փողոցում կառուցվող բենզալցակայանից բուժօգնության են տեղափոխվել 3 տղամարդ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նրանք նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, հիշյալ բենզալցակայանի վառելիքի տարան մաքրելու նպատակով մտել են նրա մեջ ու առաջացած գազերից թունավորվել եւ տեղափոխվել հիվանդանոց:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:




























