Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Գիլարդը հայտարարել է, որ երկրում հաջորդ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան այս տարվա սեպտեմբերի 14-ին: Այդ հայտարարությունն անսպասելի է եղել, քանի որ քվեարկության ամսաթվի մասին երկրի ընտրողները տեղեկանում են ընտրություններից մեկ ամիս առաջ:
Գիլարդի խոսքով` այսքան վաղ ընտրությունների ամսաթիվը հայտարարելը թույլ կտա ընտրողներին կշռադատված որոշում կայացնել, հաղորդում է BBC-ն:
Գիլարդի ղեկավարած Ավստրալիայի լեյբորստական կուսակցությունը խորհրդարանում մեծամասնություն ունի միայն մի քանի անկախ պատգամավորների եւ Կանաչների կուսակցության հետ դաշինքի շնորհիվ, գրում է «Ռոսբալտը»:





























