Ռուսաստանն առանձնահատուկ շեշտում է ինչպես եվրաատլանտյան, այնպես էլ ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանների համար համընդհանուր, անխախտ եւ հավասար անվտանգության ապահովման սկզբունքի ունիվերսալությունը: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի «Աշխարհը փոփոխությունների դարաշրջանում. ՌԴ արտաքին քաղաքական գործունեության գերակայությունները» հոդվածում, որ հրապարակվել է գերատեսչության կայքում:
«ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում ելնում ենք դաշինքի` անվտանգության եւ ռազմավարական կայունության ոլորտում մեր օրինական շահերը հաշվի առնելու, միջազգային իրավունքի սկզբունքների պահպանման, շփումները հավասարազոր փոխհարգանքի պատրաստակամությունը փոխգործակցության հետ հաշվարկելու անհրաժեշտությունից»,- ասվում է հոդվածում:
Խոսելով եվրաատլանտյան անվտանգության մասին` նա նշել է, թե ԱՄՆ հետ կայուն եւ կանխատեսելի փոխգործակցությունը բխում է ընդհանուր շահերից: «Հույս ունենք, որ ԱՄՆ-ում ընդունվցած «Մագնիտսկու օրենքը» չի կարող փխացնել ռուս-ամերիկյան հարաբերությունները: Մենք շարունակելու ենք համարժեք պատասխանել ԱՄՆ-ի ոչ բարեկամական քայլերին: Մեր դիրքորոշման հիմքում ընկած է բոլոր ուղղություններով հարաբերությունների զարգացման պատրաստակամությունը»,- ասվում է հոդվածում:





























