Երկրաշարժից տուժած Սպիտակում հաջողվեց կոտրել հուսահատության իներցիան: Այդ մասին այսօր` հունվարի 30-ին հայտարարել է Հայաստանի նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով Լոռիի մարզի Սպիտակ քաղաքի բնակիչների առջեւ, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Նրա խոսքով, շատ ընտանիքներ, որ այն ժամանակ մնացել էին առանց տանիքի, վերջին տարիներին ապահովվել են համապատասխան բնակարանով: «Մեզ հաջողվեց համատեղել մի քանի մեթոդներ եւ հնարավորություններ այդ խնդիրների լուծման համար: 2008թ. ես խոստացա զգալիորեն կրճատել առանց տանիքի մնացած սպիտակցիների թիվը: Այսօր ես մաքուր խղճով կարող եմ հայտարարել, որ այդ խնդիրը լուծված է: Հայաստանի որեւէ քաղաքում չկան այնպիսի թաղամասեր, ինչպես Սպիտակում: Ուստի մենք պետք է հերթական անգամ երախտագիտության խոսքեր հղենք մեր ընկերներին, որոնք օգնել այս բարդ պահին: Այդուհանդերձ, բնակարանային հարցը Սպիտակում ամբողջությամբ դեռ չի լուծվել, իսկ գործազրկության մակարդակը բարձր է մնում: Ռուսաստանում աշխատող ձեր ամուսիններին, եղբայրներին եւ որդիներին մենք պետք է ապահովենք հայրենիքում արժանի վաստակով ապրելու հնարավորությամբ: Ցավոք Սպիտակում չկա խոշոր քաղաքաստեղծ ձեռնարկություն:

Մենք Լոռի այցը սկսեցինք Ալավերդուց, որտեղ այդ հարցը չկա, կա գործող կոմբինատ, որտեղ հազարավոր մարդիկ են աշխատում: Ձեռնարկություններ կան Վանաձորում, ուստի մենք կարեւոր ենք համարում Սպիտակում նման ձեռնարկություն ունենալու հարցը»,- ասել է Սերժ Սարգսյանը: