Հայաստանի նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը շարունակում է անվճար եթեր տրամադրել հասարակության ներկայացուցիչներին: Համապատասխան հայտարարություն է տարածել նր մամուլի ծառայությունը, նշելով, որ եւ քաղաքացիները, եւ քաղաքացիական նախաձեռնություններն արդեն օգտվում են եթերային ժամանակից:

Բացի այդ, Անդրիաս Ղուկասյանը քաղաքացիներին դահլիճներ է տրամադրում, որոնք նրան անվճար տրամադրվում են նախընտրական քարոզարշավի շրջանակներում: Քաղաքացիները կարող են հավաքվել այդ դահլիճներում եւ քննարկել երկրում ստեղծված իրավիճակն ու այդ վիճակից դուրս գալու ելքերը:

Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը հունվարի 21-ից հացադուլ է հայտարարել ԳԱԱ շենքի դիմաց եւ պահանջում է, որպեսզի իշխող ՀՀԿ-ի թեկնածու Սերժ Սարգսյանը դուրս գա ընտրապայքարից: Հունվարի 28-ին նրա հացադուլին է միացել նաեւ նախկին քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը: Հունվարի 25-ին եռօրյա հացադուլով նախագահի թեկնածուին էր միացել նաեւ նախագահի մեկ այլ թեկնածու` Պարույր Հայրիկյանը: