Ուկրաինայի ընդդիմադիր պատգամավորը հունվարի 31-ին մասնակցելու են Գերագույն ռադայում կայանալիք արտահերթ հավաքին: Այդ մասին հայտարարել է «Բատկիվշչինա» կուսակցության փոխնախագահ Ալեքսանդր Տուրչինովը: Հավաքի պատճառների մասին դեռ ամեն ինչ հայտնի չէ, սակայն «Կոմսոմոլսկայա պրավդա Ուկրաինան» գրում է, թե քննարկվելու է ամբիոնը գրավել-չգրավելու հարցը:
Այսօր ընդդիմադիր պատգամավորները ցանկանում էին խորհրդարանի արտահերթ նիստ գումարել, որում պետք է ելույթ ունենար գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան եւ պատմեր Յուլիա Տիմոշենկոյի շուրջ իրավիճակի մասին, սակայն Ռադայի նախագահ Վլադիմիր Ռիբակը հայտարարել է, թե ներկայացված 150 ստորագրություններից 18-ը կեղծ են: Ըստ ընդդիմության, Ռիբակը որեւէ իրավունք չունի արտահերթ նիստ չգումարելու:
Այսօր նաեւ ընդդիմադիր «Ուդառ» կուսակցությունը հայտնել է, թե սկսում է ստորագրահավաք Վլադիմիր Ռիբակի հրաժարականի պահանջով: Նշենք, որ «Ուդառ» կուսակցության առաջնորդը բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոն է:





























