Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչի միջեւ հեռախոսազրույց է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է Բելառուսի կառավարության մամուլի ծառայությունը, հեռախոսազրույցը կայացել է հունվարի 29-ին:
«Քննարկվել են երկկողմ համագործակցության արդիական հարցեր: Մասնավորապես, հայկական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը` քննարկել բելառուսական կազմակերպությունների մասնակցությունը Հայաստանում ենթակառուցվածքային նախագծերի (ճանապարհաշինություն, ՀԷԿ-ի շինարարություն, ոռոգման համակարգեր, դպրոցների վերանորոգում) իրականացմանը, ինչպես նաեւ բելառուսական տեխնիկայի հավաքման հայ-բելառուսական ձեռնարկության ստեղծում»,-ասվում է հաղորդագրության մեջ:





























