Վենեսուելայի իշխանությունները Ուգո Չավեսի հիվանդության հետ կապված հետագա գործողությունների սցենարներ են մշակում: Հաղորդվում է, որ, հնարավոր է, շուտով Չավեսը Հավանայից վերադառնա հայրենիք եւ վայր դնի նախագահի լիազորությունները, ինչից հետո նոր ընտրություններ կանցկացվեն:

Univision հեռուստաալիքը փոխանցում է, որ Չավեսի  ենթադրյալ վերադարձը կարող է լինել այս տարվա փետրվարի կեսերին կամ վերջին: Ըստ տեղեկությունների՝ Չավեսը հրապարակայնորեն չի երեւա, բուժման ընթացքում նա խիստ հյուծվել է, ձայնը փոխված է:

Հեռուստաալիքի տվյալով՝ Վենեսուելա վերադառնալուց հետո Չավեսը կարող է վերջապես ստանձնել նախագահի լիազորությունները, հետո վայր դնել՝ նոր ընտրությունների անցկացման համար, նշում է «ՌԻԱ Նովոստին»:

Արդեն հիմա, իբրեւ թե, սկսվել է այդ սցենարի նախապատրաստական աշխատանքը: