Ուկրաինայի պատմագրության մեջ զգալ տեղ են զբաղեցնում հայ պատմաբաններն ու տարեգիրները, Analitika.at.ua-ի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է պատմական գիտության թեկնածու, Ուկրաինայի կաթոլիկ համալսարանի դասական, բյուզանդական եւ միջնադարյան ժամանակաշրջանի ամբիոնի վարիչ Անդրեյ Յասինովսկին:
Նրա խոսքով` Ղրիմից Գալիչինա ընկած տարածաշրջանում հայ համայնքը հատնվել է 13-րդ դարում, երբ Փոքր Հայաստանից սելջուկների, մոնղոլների եւ մամլուքների կողմից տասնյակ հազարավոր հայեր գաղթի են ենթարկվել: Հայերը մեծ ազդեցություն են ունեցել տարածաշրջանի տնտեսական զարգացման մեջ: Հայ առեւտրականների համար շահութաբեր կենտրոնները Լվովն ու Կամենեցն էին, որոնք տեղակայված են երկու քաղաքակրթություններն ու առեւտրական ճանապարհներն իրար միացնող հատվածում`հաղորդակցելով Արեւմուտքն ու Արեւելքն, ասել է նա:
Ուկրաինայի մշակութային լանդշաֆտի մեջ զգալի հետք է թողել հայկական սփյուռքը: 14-րդ դարի վերջին կառուցված Լվովի Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման արքեպիսկոպոսական տաճարը վաղուց դարձել է քաղաքի ճանաչման այցեքարտը: Իրենց հոյակերտությամբ շշմեցնում են Կամենեց-Պոդոլսկի եւ Ղրիմի հայկական ծիսային ճարտարապետությունները: 1616 թվականին Լվովում տպագրվել է Արեւելյան Եվրոպայում առաջին հայկական գիրքը` Հովհաննես Կարմատանենցի «Պսալտիր»-ը: Ուկրաինայի պատմագրության մեջ զգալի տեղ են զբաղեցնում հայ պատմաբաններն ու տարեգիրները, մասնավորապես Բարթոլոմեյ Զամիրովիչը («Տրոյական Լվով») եւ Հովհաննես Կամենացին` («Խոտին պատերազմի պատմություն»):
«Ամփոփելով` ցանկանում եմ նշել, որ հայերը միշտ կարողացել են ապրել ինչպես տեղական ժողովրդի, այնպես էլ ուկրաինական հողի վրա դարերով ապրած այլ ժողովուրդների հետ եւ իրենց ներդրումն են ունեցել նոր հայրենիքի բարեկեցւթյան մեջ եւ ընդհանուր մշակութային գանձարանում»,- նշել է պատմաբանը:





























