Թուրքիայի Ուշաք նահանգի Սիվասլըի շրջանում Մ.Օ.-ն գնացել է նախկին կնոջ աշխատավայրը եւ դանակի բազմաթիվ հարվածներով սպանել նրան։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  Սիվասլըի փոստային բաժանմունքներից մեկում տեղադրված տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է Մ.Օ-ն մտնում ներս եւ հարձակվում աշխատանքի մեջ գտնվող իր նախկին կնոջը վրա եւ սկսում դանակահարել։ Կնոջն սպանելուց հետո նախկին ամուսինը հեռանում է։

Սպանված կնոջ խնամքի տակ էին 4 երեխաները։

Հայտնի է դարձել, որ նախկին ամուսինը կնոջն սպառնալու համար ազատազրկվել էր եւ 10 օր առաջ էր բանտից դուրս եկել։