ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը գաղտնի հրաման է արձակել ատոմային փորձարկում իրականացնելու մասին: Այդ մասին հայտնել է հարավկորեական «Չունան իլբո» թերթը` վկայակոչելով տեղեկացված աղբյուրները:
Աղբյուրների փոխանցմամբ, Կիմ Չեն Ընը նաեւ հրամայել է երկրում ռազմական դրություն մտցնելու մասին «Երկիրը գտնվելու է ռազմական դրության մեջ` սկսած հունվարի 29-ի կեսգիծերից, եւ (Հարավային Կորեայի հետ) ճակատի եւ կենտրոնական շրջաններում գտնվող բոլոր զորամասերը պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- մեջբերում են աղբյուրները ԿԺԴՀ առաջնորդի հրամանը:
Պետական լրատվամիջոցները հունվարի 27-ին հայտնել են, որ Կիմ Չեն Ընը արտակարգ խորհրդակցություն է հրավիրել գերագույն հրամանատարության մասնակցությամբ եւ վեց հրաման արձակել:





























