Վրաստանի նախագահի կողմնակիցներից մեկը` Վրաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Լեւան Բերձենաշվիլին հայտարարել է, թե Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չպետք է գա Վրաստան: Պատգամավորը բելառուսական իշխանություններին մեղադրել է քաղաքական դրդապատճառներով մարդկանց ձերբակալելու մեջ:
«Ես պարոն Լուկաշենկոյին հստակ խորհուրդ եմ տալիս չայցելել Վրաստան: Օրինակ, ես եւ իմ կուսակցությունը կանենք ամեն ինչ, որ եթե գա, հստակ հասկանա, թե ինչ պատասխան է իրեն սպասվում մարդկանց բանտերում պահելու համար»,- ասել է Բերձենաշվիլին` հավելելով, որ բելառուսում քաղբանտարկյալների մեջ իր անձնական ընկերներից կան:
Հանրապետական կուսակցությունը մաս է կազմում իշխող «Վրացական երազանք» դաշինքին, որը ղեկավարում է միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին:
Նշենք, որ վերջերս Լուկաշենկոն հայտարարել էր Վրաստան այցելելու մտադրության մասին:





























