Այսօր` հունվարի 31-ին, Հայաստանի ԱԻ նախարարության աշխատակազմի ղեկավար Հ. Հակոբյանն ընդունել է Վրաստանում Ֆրանսիայի դեսպանատան անվտանգության հարցերով կցորդ Ստեֆան Ռոպերսին եւ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի խորհրդական Իզաբել Գինելին։
ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման նպատակն էր ամփոփել կատարված աշխատանքներն ու նախանշել այս տարվա ընթացքում հայ-ֆրանսիական համագործակցության շրջանակներում իրականացվելիք ծրագրերը:
Քննարկվել են ինստիտուցիոնալ համագործակցության, քաղպաշտպանության, հայ-ֆրանսիական համատեղ ուսումնավարժություն կազմակերպելու հարցեր։
Նշվել է ԱԻ նախարարի հանձնարարականը` սերտացնել համագործակցությունը Հայաստանում գործող բոլոր դեսպանությունների եւ միջազգային կազմակերպությունների գրասենյակների հետ` ապահովելու նրանց աշխատակիցների անվտանգությունը։
Պարոն Ռոպերսը նաեւ նշել է, որ մոտ ապագայում իրենք ցանկանում են ԱԻՆ ներկայացնել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությանը տեխնիկական միջոցներ մատակարարող ընկերության արտադրանքը:






























