Աթենքում հունվարի 31-ին պատվով հուղարկավել են «սեւ գնդապետ» Նիկոլաս Դերտիլիսին: Նա հունական խունտայի գործով վերջին բանտարկյալն էր եւ մահացել է հունվարի 28-ին` 93 տարեկան հասակում, Կարմիր Խաչ հիվանդանոցում:
Նեոնացիստական «Ոսկե լուսաբաց» կուսակցությունը ծրագրել էր երթ կազմակերպել, բայց հանգուցյալի ընտանիքի խնդրանքով` հրաժարվել է այդ գաղափարից: Գերեզման էին եկել հարյուրավոր մարդիկ, ընդ որում, ոչ միայն տարեցներ, այլ նաեւ երիտասարդներ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Դերտիլիսի դագաղը ծածկել էին հունական դրոշով, եւ նրա վրա դրվել էին սուր եւ շքանշաններ: Կողքին կանգնեցվել էր հունտայի դրոշը` մոխրից հարություն առնող Փյունիկի ֆոնին կանգնած զինվորը: Այդ ամենի մեջ եղել են ծաղկեպսակներ բռնապետ Պապադոպուլոսի այրիի եւ «սեւ գնդապետների» հեղաշրջման կազմակերպման վերջին կենդանի մնացած ներկայացուցիչ Ստիլիանոս Պատակոսի կողմից: Ինքը` հարյուրամյա Պատակոսը, հուղարկավորությանը ներկա չէր:
Հուղարկավորության ներկայացուցիչները ձայնարկել են` «Փառք ու պատիվ Դերտիլիսին»: Հուղարկավորության ժամանակ արձակվել է մոտ տաս կրակոց` ի նշան զինվորական հարգանքի եւ պատվի, ոստիկանությունը փնտրում է կրակողներին:
Ըստ NEWSru.com-ի` վերջին «սեւ գնդապետը» 2012 թվականի դեկտեմբերին քաղաքական Կորիդալոս բանտից կաթված ախտորոշմամբ տեղափոխվել է հոսպիտալ, որտեղ նա 38 տարի շարունակ ամենահայտնի բանտարկյալն էր:
Դերտիլիսը, որը ցմահ ազատազրուկթյան էր դատապարտված, 1973 թվականին Աթենքի պոլիտեխնիկակական ինստիտուտում ուսանողական ապստամբության ժամանակ մասնակցին սպանելու համար, արդեն երկար ժամանակ էր, ինչ «սկզբունքային նկատառումներով» հրաժարվել էր իշխանություններին խնդրել` իրեն բանտից ազատելու համար:
Մինչեւ ԱՄՆ ԿՀՎ-ի օգնությամբ իշխանության եկած «սեւ գնդապետների» հունտային մասնակցելը, Դերտլիսը` գեներալի տղան, մասնակցել է 1946-1949 թվականներին հունական քաղաքացիական պատերազմում` կոմունիստների դեմ պայքարում, ինքնակամ մասնակցել է Կորեական պատերազմում (1950-1953), միջէթնիկական ընդհարումներին` Կիպրոսում 1964 թվականին: Ակտիվ մասնակցություն է ունեցել 1967 թվաանին Հունաստանում ռազմական հեղաշրջմանը:





























