Նախկին հանրաետական սենատոր Չաք Հեյգելը, ում թեկնածությունը ԱՄՆ նախագահն առաջարկել էր Պենտագոնի ղեկավարի պաշտոնում, Սենատի ռազմական կոմիտեում լսումների ժամանակ չի կարողացել ցուցադրել իր ճշմարտացիության մեջ անխախտ համոզվածության առկայությունը: Շատ քաղաքական գործիչների Հեյգելի դիրքորոշումները անողջամիտ են թվացել:

«Ես ազնիվ կլինեմ, կարծում եմ` Չաք Հեյգելը իրեն ավելի հարմարավետ է զգում` հարցեր տալով, քան պատասխանելով»,- հայտարարել է դեմոկրատ սենատոր Քլեր ՄքՔեսքիլը:

Լսումները կայացել են լարված մթնոլորտում, հանրապետականները լուրջ ճնշում են բանեցրել նախկին կուսակցի նկատմամբ: Սենատոր Ջեյմս Ինհոֆը Հեյգելին անվանել է պաշտպանության նախարարի անհամապատասխան թեկնածու:

Ամենախիստ բանավեճերից մեկը կայացել է սենատոր Ջոն ՄքՔեյնի հետ, ով բավական ագրեսիվ տոնով հարցրել է Հեյգելին` կարող է արդյոք ուղիղ պատասխանել, ճիշտ էր արդյոք հանդես գալ Իրաքում 2007թ ամերիկյան զորակազմի ավելացման դեմ: Հեյգելն ու ՄքՔեյնը երկար ժամանակ լավ ընկերներ էին, սակայն հարաբերությունները վատացել են Իրաքի հարցում դիրքորոշման կապակցությամբ:

The Washington Free Beacon-իփոխանցմամբ, ամենից ձախողվածը Հեյգելի ելույթն էր Իրանի վերաբերյալ, երբ Հեյգելը Իրանի իշխանություններին «լեգիտիմ» եւ «ընտրված» է անվանել:

ԱՄՆ Սենատի ռազմական ուժերի կոմիտեն որոշում կկայացնի Հեյգելի թեկնածության շուրջ հաջորդ շաբաթվա վերջին: