Հայ-թուրքական սահմանը Երեւանի եւ Անկարայի միջեւ երկկողմ հարաբերությունների հարց է: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան փետրվարի 1-ին կայացած Մոսկվա-Աստանա-Կիեւ-Մինսկ-Երեւան հեռուստակամուրջի ընթացքում:
Նրա խոսքով, ՀԱՊԿ-ն ձգտում է չմիջամտել նման նուրբ հարցերի: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հիշեցրեց, որ նման հարցերի լուծման համար անհրաժեշտ է տեղյակ լինել տեղեկատվության ամբողջ ծավալին: Միեւնույն ժամանակ նա նկատել է, որ ՀԱՊԿ-ն ակտիվորեն ներգրավված է ՀԱՊԿ արտաքին սահմանների ամրապնդմանը, եւ առաջին հերթին խոսքը տաջիկա-աֆղանական սահմանի մասին է:
Նշենք, որ Թուրքիան շարունակում է շրջափակման մեջ պահել Հայաստանի հետ սահմանը, երկու երկրների միջեւ հարաբերությունների հաստատման արձանագրությունները մինչ պրս չեն վավերացվել Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշման վերաբերյալ:





























