ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Յանեզ Լենարչիչը լուրջ մտահոգություն է հայտնել նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում միավորման» առաջնորդ Պարույր Հայրիկյանի հետ կապված միջադեպի կապակցությամբ:

«Միջադեպը խորը ափսոսանք է հարուցում, քանի որ ընտրական գործընթացն արդեն սկսվել է: Ես կոչ եմ անում շահագրգիռ բոլոր կողմերին զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է խորացնել իրավիճակը»,- հայտարարել է Լենարչիչը:

Նա նաեւ կոչ է արել համապատասխան կառույցներին շարունակել հետաքննությունն ու քրեական հետապնդման ենթարկել մեղավորներին:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ղեկավարը հավելել են, թե շահագրգիռ բոլոր կողմերը պետք է ապահովեն ընտրական գործընթացի խաղաղ շարունակումը: Նա նաեւ հույս է հայտնել, որ Հայրիկյանը շուտափույթ կապաքինվի: