ԱՄՆ Հյուսիսային Քարոլինա նահանգի բնակիչը չորս ամսվա ընթացքում երկու անգամ 200 հազար դոլար է շահել` լոտոյի խաղարկության ընթացքում: Տղամարդը, որի անունը չի նշվում, լոտոյի երկու տոմս է գնել իրարից մոտ մեկ մղոն հեռավորության վրա գտնվող խանութներից եւ երկուսով էլ շահել:
Ակնթարթային The Color of Money լոտոյի առաջին տոմսը (մեկ տոմսն արժե տաս դոլար) ամերիկացին գնել է սեպտեմբերին: Երկրորդ 200 հազար դոլար նվիրած տոմսը նա գնել է մի քանի օր առաջ:
400 հազար դոլարը շահողի խոսքով` երկրորդ շահումն իրեն ավելի շատ է հաճույք պատճառել, քան առաջինը: Առաջին շահած գումարը նա կծախսի երեխաների կրթության համար, իսկ երկրորդը` թոշակային խնայողությունների համար: Տղամարդը նշել է, որ երկրորդ հաղթանակից հետո շոկի մեջ է, գրում է «Լենտա.ռու»-ն:
Երկու անգամ շահած տղամարդու կինը հայտարարել է, որ իր ամուսնուն հաջողությունն է ուղեկցում, քանի որ նա ամուսնացել է հենց իր հետ:





























