Փետրվարի 2-ի ժամը 18.30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանա¬պարհ¬ները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Հայաստանի ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դժվարանցանելի է Սելիմի լեռնանցքը, Գեղարքունիքի մարզի Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհը եւ Արագածոտնի մարզի Ապարանի եւ Արագածի շրջանների միջհամայնքային ավտոճանապարհները, Երեւան-Մեղրի ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածը:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմին¬դա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար: Մյուս բոլոր տիպի ավտոմեքենաների համար երթեւեկությունը թույլատրելի է անվաշղթաների կիրառման դեպքում:

Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ: