Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Վլադիմիր Մակյանն ամուսնացել եւ սեռական հարաբերություն է ունեցել անչափահասի հետ: Արարատի եւ Վայոց-Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Մասիսի նստավայրից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 26-ամյա Վլադիմիր Մակյանը 2012 թվականի հունվարին, քննությամբ չպարզված օրն, ամուսնացել է համագյուղացի անչափահաս բնակչուհի Կ. Խ-ի հետ եւ նույն գյուղում գտնվող իրենց տանը դրա հաջորդ օրը գիշերը ու դրանից հետո մինչեւ Կ.Խ-ի 16 տարին լրանալը` 2012 թվականի սեպտեմբերի 30-ը, պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել Կ.Խ-ի հետ: Քրեական գործ է հարուցվել 141 հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը:
Գործը վարույթ է ընդունվել փետրվարի 1-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:




























