2021 թվականի ընթացքում պետությունից նյութական օժանդակություն ստացող Ադրբեջանի քաղաքացիների թիվն աճել է 7,9 տոկոսով (43 հազար մարդ): Ընդհանուր առմամբ` 2012-ին հասցեական սոցիալական օգնություն է ստացել 130 հազար ընտանիք կամ 585 հազար մարդ: Այդուհանդերձ, ինչպես նշում է contact.az-ը, երկրի կառավարությունը պնդում է, որ աղքատության մակարդակն ընկել է 1,1 տոկոսով:
Ադրբեջանի վիճպետկոմի տվյալներով` 2012-ին սոցիալական օգնություն է ստացել երկրի բնակչության 6,2 տոկոսը: Միաժամանակ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այս ամիս կառավարության նիստերից մեկում հայտարարել է, որ աղքատության մակարդակը 7,1 տոկոսից նվազել է 6 տոկոսի:
Պետք է հաշվի առնել, որ նվազագույն կենսամակարդակից ցածր եկամուտ ունեցող ոչ բոլոր քաղաքացիներն են դիմում հիշյալ օգնությունն ստանալու համար, ուստի ակնհայտ է, որ երկրում աղքատների թիվն ավելին է, քան խոստովանում է կառավարությունը:
Հասարակական կազմակերպությունները կարծում են, որ նվազագույն կենսամակարդակը, որը 2012-ին կազմել է 108 մանաթ`մեկ շնչին, դիտավորյալ նվազեցվում է քաղաքական նպատակներով, որպեսզի ցույց տրվի, թե Ադրբեջանում աղքատները քիչ են:





























