Այսօր` փետրվարի 4-ին, ժամը 09.00-ի դրությամբ, Հայաստանի տարածքում բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դժվարանցանելի են. Սյունիքի մարզում` Գորիս-Երեւան ավտոճանապարհի 5-7 կմ-ն, Արագածոտնի մարզում` Չքնաղ-Ձորագլուխ եւ Նիգավան, Գեղարքունիքի մարզում` Սելիմի լեռնանցքը, Վերին Գետաշեն-Մադինա, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչեւ 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:
Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:




























