Փետրվարի 3-ին, «Անուշ» գործարանի վերելակի հորանն ընկած քաղաքացին մահացել է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 3-ին, ժամը 15.38-ին ահազանգ է ստացվել, որ «Անուշ» գործարանի վերելակի հորանում մարդ է ընկել: Դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատը, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Պարզվել է, որ 56-ամյա Գագիկ Նազարյանը 5-րդ հարկից ընկել է առաջին հարկում կանգնած վերելակի տանիքին: Ժամը 15.53-ին փրկարարները տուժածին դուրս են բերել վերելակի հորանից եւ հանձնել շտապօգնության աշխատակիցներին: Տուժածը տեղափոխվել է «Մալաթիա» ԲԿ, որտեղ 16.40-ի սահմաններում մահացել է:





























