Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձն ավելի շատ ուղղված էր ոչ թե նրա, այլ` երկրի իշխանության դեմ: Այս մասին այսօր` փետրվարի 4-ին, մամուլի ասուլիսում ասաց գրականագետ Վարդան Դեւրիկյանը: Նրա խոսքով` ամենանպատակային թիրախը Պարույր Հայրիկյանն էր, քանի որ նա ավելի բարձր Հայաստանի է ձգտել:

Խոսելով ընտրությունների հետաձգման մասին, Դեւրիկյանն ասաց, որ Պարույր Հարիկյանը ճիշտ կանի, եթե չպահանջի հետաձգել ընտրությունները, քանի որ այդ դեպքում կրակոցը կծառայեր իր նպատակին: «Հակառակ դեպքում մենք ժամանակ ու տեմպ կկորցնենք»,- ավեացրեց Վարդան Դեւրիկյանը, հավելելով, որ երբ կատարվածի մասին լսել է, մտածել է, որ արտաքին ուժերի ձեռքի գործն է:

Նշենք, որ Պարույր Հայրիկյանը հայտարարել է, որ ընտրությունները հետաձգելու հարցով ՍԴ դիմելու վերաբերյալ որոշում կկայացնի փետրվարի 5-ին: