Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գոտում, փետրվարի 5-ին, ԵԱՀԿ-ն հերթական դիտարկումը կանցկացնի:
Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ԼՂՀ ԱԳՆ մամուլի առայությունից, դիտարկումը տեղի կունենա Հադրութի ուղղությամբ:
ԼՂՀ-ի կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը եը Խրիստո Խրիստովը:
Ադրբեջանական կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Ուիլյամ Փրայորն ու Իրժի Աբերլեն:
Նշենք, որ տարվա սկզբից սա արդեն 2-րդ դիտարկումն է ղարաբաղյան ուղղությամբ, եւ 3-րդը` Ադրբեջանի հետ Հայաստանի եւ ԼՂՀ-ի շփման գծի երկայնքով:





























