Փետրվարի 4-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Միթսուբիշի Մոնտերո» մակնիշի ավտոմեքենան Վարդենիս քաղաքի Վիկտոր Համբարձումյան փողոցում բախվել է մայթեզրի ծառին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























