Փետրվարի 4-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան Սիսիան քաղաքի Գայի փողոցում բախվել է ճամփեզրին կայանված «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «ԳԱԶ-24»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























