Փետրվարի 4-ին, ժամը 20.00-ի սահմաններում «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Րաֆֆիի փողոցում վրաերթի է ենթարկել 48-ամյա տղամարդու:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























