Փետրվարի 4-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Կիեւյան փողոցում իրար են բախվել «Ինֆինիթի»  եւ «Մերսեդես-Բենց»  մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից  NEWS.am-ին հայտնում են, որ «Մերսեդես-Բենց»-ի վարորդը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: