Նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը փետրվարի 5-ին իր քարոզարշավը սկսել է Արարատի մարզից, Արարատ գյուղում նա այցելել է Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան, հայտնում է NEWS.am-ի թղթակիցը:

Րաֆֆի Հովհաննիսյանն իր դժգոհությունն է հայտնել Արարատի գյուղապետարանում նախագահի թեկնածու գործող նախագահ Սերժ Սարգսյանի քարոզչական բուկլետի առկայության փաստով: Հարեւանությամբ փակցված պաստառները տեսնելով` նա հայտարարեց. «Օրենքը պետք է պահպանեն բոլորը: Հանրային վայրերում արգելվում է նման պաստառներ կախել, դա օրենքի ակնհայտ խախտում է: Դա Հայաստանի ԿԸՀ խնդիրն է, թող չասեն, որ ապահովել ենհավասար հնարավորություններ ու հավասար քարոզչական դաշտ բոլոր թեկնածուների համար»:

Րաֆֆի Հովհաննիսյանը եղել է նաեւ Արարատ, Վեդի, Արտաշատ եւ Մասիս քաղաքներում, որտեղ ելույթ է ունեցել ընտրողների հետ եւ ներկայացրել իր նախընտրական ծրագիրը:

 

Լուսանկարն` Արսեն Սարգսյանի/NEWS.am