Հայաստանի ոստիկանությունը չի կատարում ԱԺ նիստի ընթացքում 2008 թ.  ապրիլի 7-ին տված խոստումը, այն է՝ արագաչափեր եւ տեսանկարահանող սարքեր տեղադրելու դեպքում պարտադիր տեղակայել նախազգուշացնող վահանակներ: Այդ մասին այսօր՝ փետրվարի 5-ին ՀՀ ԱԺ-ում հայտարարեց պատգամավոր, անկուսակցական Էդմոն Մարուքյանը;

Նա հիշեցրեց, որ այդ խոստումն օրենքն ընդունելիս տվել է կառավարության ներկայացուցիչ, փոխոստիկանապետ Արարատ Մահտեսյանը:

Ավելին, Է. Մարուքյանի խոսքով՝ 2012 թ. դեկտեմբերին ՀՀ  ոստիկանությունը տարածել է հաղորդագրություն այն մասին, որ նախազգուշացնող ցուցանակները կհանվեն կամ կկիրառվեն ընդհանուր նախազգուշացնող ցուցանակներ:  Դա, ըստ Է. Մարուքյանի, բողոքի ալիք է բարձրացրել նաեւ սոցիալական ցանցերում:

«Կառավարությունը չի կատարել իր ներկայացուցչի տված խոստումը, այն է՝ կառավարության 955  որոշման մեջ կատարել փոփոխություն եւ պարտադիր դարձնել նախազգուշացնող ցուցանակները»,-հայտարարեց Է. Մարուքյանը: