REAL (Հանրապետական այլընտրանք) կուսակցության նախագահ Իլգար Մամեդովն առաջադրվելու է Ադրբեջանի նախագահի պաշտոնի համար այս աշնանը կայանալիք ընտրություններում: Այդ մասին հայտարարել է REAL-ի գործադիր քարտուղար Նատիկ Ջաֆարլին:

REAL-ը մտադիր է հասնել Իլգար Մամեդովի ազատ արձակմանը եւ սկսել քարոզարշավը, ասել է նա:

REAL-ի ներկայացուցիչ Էրկին Գադիրլին հայտարարել է, թե Յաղուբլուի եւ Մամեդովի կալանքը չեն տարբերվում այլ ընդդիմադիրների ձերբակալությունից, քանի որ ռեպրեսիաների մաս են:

Առաջիկայում REAL կուսակցությունը հայտարարելու է իր նախընտրական ծրագրի մասին եւ դիմելու է եվրոպական կառուցներին չմասնակցել քաղաքական խաղերին Ադրբեջանում: