Ռուսաստանում կալանավորվել է Կրթության եւ գիտության նախարարության Բարձրագույմ ատեստավորման հանձնաժողովի ղեկավար Ֆելիքս Շամխալովը: Ինչպես հայտնել են Ռուսատսանի ՆԳՆ մամուլի ծառայությունից` Շամխալովը մեղադրվել է էլիտար բնակելի համալիրի կառուցման համար Արտէկոնոմբանկի կողմից որպես վարկ տրված ավելի քան 350 մլն ռուբլու հափշտակման գործով: Գործը հարուցվել է «խարդախություն» հոդվածի հատկանիշներով:
Այժմ ԲԱՀ-ում ընթանում է փաստաթղթերի առգրավման գործընթաց: Մեղադրվողի բնակության վայրերում եւ աշխատավայրում` այդ թվում եւ մերձքաղաքային տանը եւ աշխատանքային գրասենյակում իրականացվել է ավելի քան 10 խուզարկություն, առգրավվել են քրեական գործի համար նշանակություն ունեցող իրեր եւ փաստաթղթեր:
Իրավապահ մարմիններում ընդգծել են, որ Շամխալովի կալանավորումը կապված չէ ԲԱՀ-ում նրա գործունեության հետ: Այնուամենայնիվ, ձերբակալումը համընկել է աղմուկ հանած կեղծ ատենախոսություների հետ, որոնք հաստատել են ՄՊՄՀ-ում: Ի վերջո ատենախոսական խորհրդի նախագահը հեռացվել է աշխատանքից: Եւս մեկ աղմկահարույց դեպք կատարվել է ՄՊՀ-ում: Շնորհալիների ՍՈւՆՑԱ դպրոցի տնօրենին` պատմական գիտության թեկնածու Անդրեյ Անդրիյանովային մեղադրել են գրագողության մեջ, գրել է «Ռոսիյսկայա գազետա»-ն:
Ինչպեոս հայտնի է, հենց ԲԱՀն է դնում գիտական պաշտպանությունների վերջակետը եւ որոշում` արժանի է արդյոք դիմողը գիտությունների դոկտոր լինել:
Որոշ տվյալներով` Ռուսաստանում ատենախոսությունների մոտ մեկ հինգերորդ մասը գրագողություն է:ԲՈւհ-երում հատկապես հումանիտար, կեղծ ատենախոսությունների պատրաստումը հերթի մեջ է: Արժեքը` սկսած 25 հազար ռուբլուց: Կախված թեմայից եւ հետագա աջակցությունից: Տվյալ ատենախոսությունների էլեկտրոնային բազաներ Ռուսաստանում մինչ այժմ չկա:




























