Բրիտանացի գիտնականները ստեղծել են Ռիչարդ 3-րդ արքայի դեմքի 3D-մոդելը, որի մնացորդները հայտնաբերել են Լեսերշիր կոմսության Լեսթեր քաղաքի ավտոկանգառի մոտ:
Վերակառուցման հեղինակ Ջոն Էշդուան-Հիլը, ով հանդիսանում է նաեւ «Ռիչարդ 3-րդի վերջին օրերը» գրքի հեղինակը, պատմել է, որ արդյունքը նման է արքայի դիմանկարներին, որոնք արվել են նրա կենդանության օրոք` 15-րդ դարում: Գիտնականի խոսքով` դա նաեւ լրացուցիչ ապացույց է, որ գտնված կմախքն իսկապես պատկանում է Ռիչարդին, հայտնում է «Գազետա.ռու»-ն:
Ավարտած 3D-մոդելը ներկել են, նրան հագուստ են ավելացրել, որը նման էր թագավորի կրած հագուստին:
Հիշեցնենք, որ նախօրեին հաղորդվել է, որ ԴՆԹ-ն հաստատել է, որ գտնված մնացորդները պատկանում են Ռիչարդ 3-ին, ով մահացել է 32 թվականին` կառավարելով ընդամենը 2 տարի: Նա սպանվել է Կարմիր եւ Սպիտակ վարդերի վճռական ճակատամարտում` 1485 թվականին: Ռիչարդ 3-րդն այն վերջին անգլիական միապետն է, ով զոհվել է պատերազմում: Նրան թաղել են Գրեյֆրայերս եկեղեցու գերեզմանատանը, որը, սակայն, ավերվել է 16-րդ դարում, իսկ այնտեղ թաղվածների մնացորդներն անհետացել են:





























