Փետրվարի 6-ին, ժամը 00.02-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի մոտակայքում` Սևանա լճի ափին, ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մարտունի - Վարդենիս ավտոճանապարհի 2-րդ կմ-ում Հ. Մկրտչյանին պատկանող «ԳԱԶ 3102» մակնիշի 63 ՍՈ 080 պետհամարանիշով ավտոմեքենան տեղի ուժերով դուրս է բերվել ձյան արգելափակումից:





























