Փետրվարի 5-ի երեկոյան ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հալաբյան 24 շենքի 9-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ արձագանքման խումբը:
Բացելով բնակարանի դուռը` փրկարարները ննջասենյակում հայտնաբերել են 51-ամյա Անահիտ Ա.-ին` վատառողջ վիճակում: Վերջինիս տեղափոխել են շտապօգնության «Արմենիա» բժշկական կենտրոն:
Բժիշկների գնահատմամբ` Ա. Ավետիսյանի առողջական վիճակը ծանր է:





























