Վրաստանի խորհրդարանը փետրվարի 6-ին կքննարկի Խորհրդարանի կանոնակարգում փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ պատգամավորի հագուստի ոճը պետք է կամ գործնական-պաշտոնական լինի, կամ էլ՝ ազգային:

Օրինագծի հեղինակ, խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ Բիձինա Գուջաբիձեն հայտարարել է, որ օրինագծի նպատակներից մեկը Վրաստանի ազգային եւ մշակութային ժառանգության տարածումն է, հայտնում է  «Նովոստի Գռուզիան»:

Օրինագիծն արդեն պատգամավորների շրջանում վեճի թեմա է դարձել: Պատգամավոր Էկա Բեսելիան լրագրողներին հայտնել է, որ  ազգային հագուստի մասին դրույթի հետ համաձայն չէ:  «Նման հագուստն ընդունելի է տոնական օրերին, սակայն ոչ ամեն օր», - կարծում է նա: