Հայաստանի յուրաքանչյուր անկյուն անկրկնելի է, բայց դրանց շարքում Էջմիածինն առանձնանում է իր յուրահատկությամբ: Այդ մասին փետրվարի 6-ին հայտարարել է Հայաստանի նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը Էջմիածնի ընտրողների հետ հանդիպմանը, հայտնում է NEWS.am-ի թղթակիցը:

«Սուրբ Էջմիածինն անկրկնելի է: Անկրկնելի է նաեւ այն պատճառով, որ մենք դարեր շարունակ պետականություն չենք ունեցել, Մայր Աթոռն է ստանձնել ինչպես հոգեւոր, այնպես էլ աշխարհիկ իշխանությունը: Էջմիածինը մեր պետական եւ ազգային մտքերի կենտրոնական նյարդն է: Հենց նա է իր վրա վերցրել աշխարհի հզորների հետ խոսելո բեռն ու պատասխանատվությունը: Յուրաքանչյուր հայ, աշխարհի որ ծայրում էլ գտնվի, փորձում է կյանքում գոնե մեկ անգամ գալ այստեղ, գլուխ խոնարհել: Այստեղ գտնվելը մեծ պատիվ է: Էջմիածինը մեզ բոլորիս վեհություն է տալիս, եւ ես հասկանում եմ, թե ինչ պատասպանտվություն է` գալ այստեղ եւ ելույթ ունենալ ձեր առջեւ: Գիտակցելով այդ պատասխանատվությունը` ես ձեր ձայնն եմ խնդրում: Որ միասին կառուցենք ապահով Հայաստան»,- ասել է Սերժ Սարգսյանը: