Հայաստանի կառավարող ուժն իրավունք չունի հրաժարվել անգամ իր մրցակիցներից: Այդ մասին փետրվարի 6-ին հայտարարել է Հայաստանի նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը Էջմիածնի ընտրողների հետ հանդիպմանը, հայտնում է NEWS.am-ի թղթակիցը: Ըստ Սարգսյանի, ընտրությունները սովորական թվաբանություն չեն, որտեղ գերազանցում է մեծամասնությունը:

«Նա, ով ընտրությունները հանգեցնում է պարզ թվաբանության, ցինիկաբար մոռանում է մարդկանց մասին: Յուրաքանչյուր քվե մարդ է, իսկ յուրաքանչյուր մարդ` ողջ Հայաստանը: Անցած հինգ տարում ես արել եմ ամեն բան, որ լինեմ յուրաքանչյուրի նախագահը` անկախ քաղաքական հայացքներից, էթնիկ պատկանելությունից կամ այլ բաժանարար նշանից: Այսօր ես հայտարարում եմ, թե չեմ հրաժարվելու մեր ընդհանուր քաղաքականությունից: Ես լինելու են մեր երկրի բոլոր քաղաքացիների նախագահը: Ձեր քվեի շնորհիվ ես լինելու եմ նաեւ մեզ քննադատող ընդդիմախոսների նախագահը: Մենք փոքր ժողովուրդ ենք, եւ իրավունք չունենք հրաժարվել ինչ-որ մեկից: Ես դեռ աշխատանք ունեմ մեր հասարակությանը միավորելու գործում: Հենց դրա մեջ եմ տեսնում առաջիկա հինգ տարիներին իմ աշխատանքի քաղաքական առաքելությունը»,- ասել է Սերժ Սարգսյանը:

 

Լուսանկարն` Արսեն Սարգսյանի/NEWS.am