Երեկ երեկոյան կրակոցներ են հնչել Աշտարակ-Էջմիածին խճուղում: NEWS.am-ի տեղեկություններով`այստեղ գտնվող գազալցակայանում վիճաբանություն է եղել տնօրենի եւ մի խումբ մարդկանց միջեւ, որի ժամանակ տնօրենը իր մոտ եղած զենքով կրակոցներ է արձակել:
Մեր աղբյուրի փոխանցմամբ` վիճող մյուս կողմը եղել են Աշտարակի գազի ծառայության աշխատակիցները, ովքեր եկել են կուտակված մի քանի միլիոն պարտքի դիմաց գազամատակարարումը դադարեցնելու: Հենց գործի են անցել, տնօրեն Մխիթարյանը մոտեցել է հայհոյել, վիճաբանել ու այդ ընթացքում կրակել: Միջադեպի վերաբերյալ մանրամասներ փորձեցինք ճշտել ոստիկանությունից, որտեղից NEWS.am-ին հայտնել են, որ միջադեպ է եղել, իսկ զենքը հրացան է եղել, որից մեկ անգամ տնօրենը օդ է կրակել: Վերջինս բերման է ենթարկվել ոստիկանություն, ապա ստորագրությամբ ազատ արձակվել: Հանգամանքները պարզվում են:





























