Վրաստանում ոչ մի «օրենքով գող» ազատության մեջ չի շրջում: Այս մասին հայտարարել է Վրաստանի ՆԳ նախարար Իրակլի Ղարիբաշվիլին` «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանեթերում: Նրա խոսքով` նոր իշխանություններն իրենց հարմարավետ չեն զգում քրեականների հետ:

«Նրանք պետք է լինեն կամ բանտում, կամ Վրաստանի սահմաններից դուրս: Ու եթե այս կամ այն գողը գտնվում է արտերկրում, ես չգիտեմ, թե ինչ սպառնալիք կարող է նա ստեղծել երկրի համար: Այս թեման բարձրացրել են մեր ընդդիմախոսները: Նրանք նպատակաուղղված սթրեսի են ենթարկում հասարակությանը եւ չեն ցանկանում ժողովրդին ազատ մտածելու հնարավորություն տալ: Ծիծաղելի է մտածել, որ երկրից արտաքսված գողերը կարող են ինչ-որ բան անել Վրաստանի դեմ»,-ասել է Ղարիբաշվիլին, հաղորդում է «Գռուզիա օնլայնը»:

Նա նաեւ հավելել է, որ վիճակագրության համաձայն քրեական իրավիճակը երկրում չի վատացել եւ ամբողջությամբ վերահսկվում է: