Ռուսաստանն ու Հայաստանը ինքնիշխան երկրներ են եւ հարաբերություններ են կառուցում այն ալգորիթմով, որը ճիշտ են համարում եւ որը համապատասխանում է միջազգային իրավունքին: Այս մասին Բաքվում լրագրողներին հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը` մեկնաբանելով լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, ըստ որի Ռուսաստանը զենք է մատակարարում Հայաստանին:

«Մեր ռազմատեխնիկական համագործակցությունը Հայաստանի հետ թափանցիկ է: Մեր բոլոր մատակարարումների մասին մենք հաշվետու ենք Միացյալ ազգերի կազմակերպությանը»,-նշել է դեսպանը: