Անգլիայում բոլոր շներին մինչեւ 2016 թվականը կապահովեն չիպերով: Իշխանություններն այդ քայլը ձեռնարկում են` թափառական շների թիվը կրճատելու համար: Նոր պահանջները կատարելուց հրաժարվողներն ստիպված կլինեն 500 ֆունտ տուգանք վճարել:
Փոքրիկ չիպերը կպարունակեն կենդանու տիրոջ մասին տեղեկատվություն, ինչը թույլ կտա շանը վերադարձնել` կորելու կամ նրան գողանալու դեպքում, հաղորդում է BBC-ին:
Կառավարության տվյալներով` Անգլիայի բնակիչները տարեկան կորցնում կամ փողոց են վռնդում ավելի քան 100 հազար կենդանու, որը հարկատուների եւ բարեգործական կազմակերպությունների վրա 57 մլն ֆունտ է արժենում:





























