Փետրվարի 6-ին, ժամը 19.51-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Վարդաբլուր-Ալագյազ ավտոճանապարհին ձնաբքի հետեւանքով «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է. անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ «ԶԻԼ-130» մակնիշի 61 ՕՕ 510 համարանիշի ավտոմեքենան Վարդաբլուր գյուղի մոտակայքում խափանվել է:
Հրշեջ-փրկարարների օգնությամբ ավտոմեքենան տեղափոխվել է Ալագյազ գյուղ:





























